+374 60 478989

Տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի եվ ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորությունը» եվ «Առողջության իրավունք» թեմաներով դասընթացը

22 Մարտի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում կազմակերպեց և անցկացրեց «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորությունը» և «Առողջության իրավունք» թեմաներով դասընթացը ՀԿ-ի գրասենյակում 2019 թ․ մարտի 22-ին։

Դասընթացը բացման խոսքով սկսեց ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, ով նկարագրեց ՆՍՀԿ-ի ծրագրերը, շահառուներին մատուցվող ծառայությունները, կարևորեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև թեստավորումը։

Ա․ Մովսեսյանը խոսքը փոխանցեց առաջին դասընթացավար Լ․ Չիլինգարյանին, ով ներկայացրեց «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորությունը», «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմաները։

Օրվա հաջորդ մասը նվիրված էր «Առողջության իրավունք» թեմային, որը վարեց ծրագրի իրավաբան Շուշան Խնկոյանը։

 Դասընթացը հագեցած էր խմբային աշխատանքներով, տեսահոլովակների դիտումով, հարց ու պատասխանով։                      

Սեմինարն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ ի աջակցություն «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի ՏՍՏ և տրանս անձանց շրջանում» ծրագրին։