+374 60 478989

ԿՆՔՎԵՑ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

15 Ապրիլի, 2019

Հատկորոշելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեպքերի բարձրացման լուրջ վտանգը Հայաստանում և կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման դեմ պայքարի գործում հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը 2019թ․-ի մարտի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ-ն և «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ-ն կնքեցին համագործակցության հուշագիր (Հավելված 1)։ Այն ստորագրեցին ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Քալրֆուլ Հաուս» ՍՄԻՀԿ նախագահ Գարիկ Ամոլիկյանը և «Հանուն հզոր ապագայի» ԵՀԿ նախագահ Մաքսիմ Տրուբկինը։

Կողմերի միջև կնքված հուշագրի նպատակն է աջակցել Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հակազդման Ազգային ծրագրի իրականացմանը՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեպքերի նվազեցման և տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցով։

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը կարևորեց հուշագրի կնքումը, նշելով, որ այն կնպաստի ՏՍՏ և Տրանս համայնքի առավել նեգրավվածությանը և փորձի փոխանակմանը։ Նմանօրինակ համագործակցությունը թույլ կտա նվազագույնի հասցնել շահառուների կրկնությունը։

ՆՍՀԿ-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին և առաքելությանը շարունակում է  ոլորտային ՔՀԿ-ների հզորացումը և ներգրավում է նրանց ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում՝ որպես գործընկերներ։

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանն ընդգծեց, որ հուշագիրը բաց է և դրան կարող են միանալ նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ՏՍՏ և ԼԳԲՏ հանրույթի ներկայացիցչներ հանդիսացող շահառուների հետ աշխատող այլ ՔՀԿ-ներ։