+374 60 478989

Երկօրյա աշխատանքային հանդիպում. ՏՐԱՆՍ անձանց TRANSIT փաթեթի մշակում

24 Դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 18-19 ք․Երևանում, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր  երկօրյա աշխատանքային հանդիպում,նախատեսված՝  պետական, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տրանս անձանց համար: Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվեց համաշխարհային մակարդակի կազմակերպությունների և անձանց մասնակցությամբ մշակված «Տրանս անձանց մասնակցությամբ ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ-ների ոլորտում համապարփակ ծրագրերի իրականացում» խորագրով ուղեցույցը: Այս ուղեցույցը տրամադրում է համապարփակ տեղեկատվություն, թե ինչպես տրանս անձանց շրջանակներում արդյունավետ իրականացնել տրանս անձանց համար նախատեսված ծրագրերը՝ ամբողջ աշխարհում կիրառվող երաշխավորված օրինակներով և գործնական առաջարկներով:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր 2019-2022 թթ՝ հիմք ընդունելով Հայաստանում իրականցվող միջազգային  դրամաշնորհային  ծրագրերը, համապատասխան շրջանակներում անդրադառնալ տրանս անձանց հատկացվող փաթեթի մեջ ներառված ծառայությունների մանրամասնորեն մշակմանն ու դրանց բարելավմանը։

Քննարկմանը ներկա էին միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ  Առողջապահության նախարարությանը կից Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, Տղամարդկանց Առողջության  Եվրասիական Կոալիցայի(ECOM) կողմից իրականցվող «Առողջության Իրավունք» ծրագրի տնօրեն Ելենա Գերմանը (Ուկրաինա), տեղի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական  Կենտրոնի ներկայացուցիչներ և այլք։

Աշխատանքային ժողովի փորձագետներն էին Սոնա Օռբելյանը(Հայաստան) և Դանիյար Օրսեկովը(Ղրղզստան),որոնք ներկայացրին Տրանս անձանց վերաբերվող մի շարք արդիական խնդիրներ, դրանց առաջացման արմատներն ու ընդհանրական լուծման տարբերակները։ Աշխատանքային ժողովի ընթացքում Ելենա Գերմանը և Դանիյար Օրսեկովը ներկայացրեցին Ուկրաինայում և Ղրղստանում կիրառվող հաջողված փորձառությունները, որոնք համապատասխան հետազետություններից հետո կարող են կիրառվել նաև Հայասատնում։ Հաջորդիվ Տրանս համանքի ներկայացուցիչները ներկայացրին Տրանս անձանց վերաբերյալ ֆոկուս-խմբային քննարկաման, իրավիճակների և կարիքի գնահատման զեկույցների տվյալները, ինչպես նաև IBBS հետազոտության տվյալները։ Խոսվեց նաև Գլոբալ Հիմնադրամի կողմից 2019-2011թթ համար Տրանս անձանց մասնակցությամբ իրականցվող երկարաժամկետ ծրագրերի մասին։

Հրավիրված փորձագետ Դանիյար Օրսեկովը համառոտ ներկայացրեց Տրանս անձանց մասնակցությամբ իրականացվող ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի համար նախատեսված ուղեցույցը։

Աշխատաքային ժողովի առաջին օրը  ավարտվեց ներկայացված զեկույցների մանրամասների բուռն քննարկմամբ, հնչեցին տարատեսակ կարծիքներ առկա և նախկինում հանդիպած խնդիրների լուծման, շտկման և կատարելագործելու վերաբերյալ։

Դեկտեմբերի 19-ին աշխատանքային ժողովը նախատեսված էր անց կացնել ավելի գործնական տարբերակով։ Օրը սկսվեց  խմբային աշխատանքնով,այն մանրամասներն ու խնդիրներ, որոնք նշվել էին նախորդ օրը, կիրառվեցին գործնական աշխատանքում։ Հրավիրված փորձագետների և մասնակիցների կողմից մշակվեց Տրանս աձանց հատկացվող ծառայությունների նոր նվազագույն փաթեթը։ Քանի որ մասնակիցների շարքում ներկա էին նաև Տրանս համայնքի ներկայացուցիչներ,նրանց կողմից մատնանշված կարիքները լսելի դարձան և արդեն գործնականում մշակվելով տեղ գտան նոր մշակվող նվազագույն փաթեթում։  Փորձագետները  գործնական աշխատանքը գնահատեցին առավել արդյունավետ։

Արդյունքում՝ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված երկօրյա աշխատանքային ժողովը ավարտվեց ընդհանուր համաձայնության շնորհիվ ձևավորված  նոր և ավելի հարմար առաջարկներով, որոնք կգործածվեն 2019-2021թթ համար նախատեսված ծրագրում։ Մենք հույս ունենք, որ այս կերպ մենք կարող են նպաստել ՀՀ-ում  ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը և դրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը ՏՍՏ և Տրանս անձանց շրջանակներում։

«Առողջության Իրավունք» ծրագիրը իրականացվում է  Տղամարդկան առողջության Եվրասիական կոալիցիայի»(ECOM) ֆինանսական աջակցությամբ, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի,մալարիայի և տուբերկուլյոզի դեմ Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հրավիրվածներին ակտիվ մասնկացության համար։